Առողջապահության լրատու 1.2011
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը
![Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը](up/article/big/file_18880_9972167.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորել է Ամասիայի առողջության կենտրոնի վերանորոգումը, քանի որ այն սպասարկում է շուրջ 9 հազար բնակչի: Իսկ ձմռան ամիսներին, երբ տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են, այն կարող է օգնել լուծելու առաջին բժշկական օգնության հարցերը:
Նախարարը նշել է, որ կենտրոնն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, համալրված է մասնագետներով: Հարություն Քուշկյանի խոսքով, անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետներ կգործուղղվեն մարզ:
«Ամասիայի առողջական կենտրոնը Շիրակի մարզում վերջինը չէ. հատուկ ուշադրություն է դարձվում բարձրլեռնային և լեռնային, ինչպես նաև սահմանամերձ համայնքներին»,-ասել է առողջապահության նախարարը, հայտնելով, որ մինչև ապրիլ նոր բժշկական կենտրոն կբացվի նաև Գյումրիում, ինչպես նաև մոտակա ժամանակներում` Մարալիկում:
Նշենք, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի սոցիալական ներդրումներե հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի արժեքը կազմել է մոտ 88 մլն դրամ: Ամասիայի առողջության կենտրոնը սպասարկում է նախկին շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի շուրջ 9000 բնակչի, առողջության կենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա և շտապ օգնության ծառայություն, որի լիարժեք գործունեության համար օժանդակ շինություն է կառուցվել:
Առողջության կենտրոնն ունի շտապօգնության երկու մեքենա, ինչպես նաև ծննդօգնության համար սարքավորումներ, որոնք երկրաշարժից հետո` 23 տարի չի ունեցել: Կենտրոնն ունի 30 աշխատող:
Ամասիայի առողջության կենտրոնից ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մեկնել է Գյումրիում կառուցվող հիվանդանոցի շինհրապարակ, հանդիպել շինարարների հետ, ուսումնասիրել շենքի հարակից տարածքը, շրջել կիսակառույց շենքի հարկաբաժիններում, քննարկել տանիքի հետ կապված մի շարք հարցեր:
Նախարարը շինարարների հետ մեկ անգամ ևս քննարկել է շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները:
Հարություն Քուշկյանն այցելել է նաև Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց: Նախարարը շրջել է հիվանդանոցի մանկական բաժանմունքներում, դիտարկել առաջիկայում նախատեսվող վերանորոգման հնարավոր տարբերակները:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ամանորյա բացիկների պատմությունից Ամանորյա բացիկների պատմությունից](up/article/small/file_18893_3739592.jpg)
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
![](images/calendar.png)
![Պահածոները կարող են վտանգավոր լինել Պահածոները կարող են վտանգավոր լինել](up/article/small/picture_18877.jpg)
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
![](images/calendar.png)
![Բրուցելոզ Բրուցելոզ](up/article/small/file_18881_4144314.jpg)
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
![](images/calendar.png)
![Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը](up/article/small/file_18892_3563177.jpg)
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
![](images/calendar.png)
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
![](images/calendar.png)
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
![](images/calendar.png)
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
![](images/calendar.png)
![Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ](up/article/small/file_18903_60939.jpg)
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
![](images/calendar.png)
![Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան](up/article/small/file_18908_1385566.jpg)
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
![](images/calendar.png)
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
![](images/calendar.png)
![«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը](up/article/small/file_18858_9850331.jpg)
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն